Wednesday, April 1, 2009

ՆՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐ

Մեր համալսարանոմ շարժման և այս կայքի ստեղծումից հետո տեղի ունեցավ ուսանողական կյանքի ակտիվացում, պրոդուկտիվ աշխատանք ուսխորհրդի հետ և զարգացում քաղաքացիական գիտակցության ուղիով! չնայած բազմաթիվ կարևոր հարցեր այդպես էլ մնացին չլուծված: Մենք տրամադրեցինք ամբիոն ուսանողին և ուսանողը արտահայտեց իր շահը և այդ բոլորը անոնիմ և պաշտպանված որևէ ճնշումից! Եվ բլոգից սարքեցինք կայք և կայքը փոխանցեցինք գնահատողներին և վստահելի ձեռքերերին!

Ավաղ!

Ցավով նշում ենք, որ հին կարգերը վերականգնվելու վտանգը այսօր չոքել է ՀՖՀՀ ուսանողների դռանը, քանի որ, թվում է, ճնշումների ալիքը նոր թափ է առնում: Սրան զուգահեռ ասես սկսվել է ՀՐԱՀՐՈՒՄ! Հրահրում են ընդդեմ խոսքի ազատության, կարծիքի, մտքի խղճի արտահայտման, համալսարանում պաշտպանված լինելու յուրաքանչյուրի իրավունքի! Փորձում են խեղդել և համակարգից դուրս չթողնել այն, ինչ մերկացնում է իրականությունը!

Մենք հպարտ ենք, որ այսքան անհանգստացնում ենք ուսանողների վրա ձեռք բարձրացնողներին, նրանց սպառնացողներին, վատություն անողներին, տակ փորողներին, ինչպես նաև նրանց, ովքեր հանուն իրենց շահի համագործակցեցին վերջիններիս հետ:

Ճնշումները ստացել են նոր թափ և նոր բնույթ:
Կասկածներ կան, որ հրահրոցները տարածվել են նաև լավ և բարեխիղճ դասախոսների վրա` նպատակ ունենալով խեղդել շարժումը:

Ուստի, շարժումը պատրաստ է դասախոսներին պաշտպանելու քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցներով!

ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ! ԵՎ ՄԻ ՏՐՎԵՔ ՀՐԱՀՐՈՑԻՆ!

Կեցցե ուսանողը!
Կեցցե նոր կայքի գաղափարը!

Sunday, March 8, 2009

Հարգելի ուսանողներ,
մեր գործը հանուն ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանության շարունակվում է: Այսուհետ այն չի դադարելու այլ փոխանցվելու է ուսանողից ուսանող: Ավելին, մենք ունենք արդեն նոր կայք բլոգի փոխարեն, որի հեղինակը մեր համա-համալսարանականն է: Ներկա բլոգը կոգտագործվի նույնպես:

Բոլորին հրավիրում ենք մեր նոր կայք`


Կեցցե ուսանողը!!!

Friday, February 13, 2009

Նոր բացակաների ցուցակ 2-րդ կուրսից



Այսպես, ժամանակն է գումարել կայքում տեղադրված ցուցակները և հաշվել համապատասխան դասախոսների բացակաները:
Նշենք, որ տվյալները հավաքվել են, հաշվարկվել և ցուցակագրվել ուսանողների կողմից:
Կեցցե ուսանողները!

P.S որք՞ան է սա շարունակվելու...

Saturday, December 27, 2008

Ուշադրություն

Ուսանողական շարժումը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Պայքարի գործիքները ավելի են կատարալեագործվում, և դրանով ուժեղանում է ուսանողը: Պատրաստում ենք ուսանողական պարբերական, որտեղ ուսանողները հնարավորթյուն կունենան անձամբ նյութեր տեղադրել, հայտնել վատորակ երևույթների մասին և լինել լսելի: Դա կթարգմանվի նաև ֆրանսերեն:

Նշենք նաև, որ տարվա ավարտին մեր համալսարանում բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք չարժանացան պատշաճ ուշադրության: Խնդրում ենք ձեզ հայտնի երևույթների մասին տեղեկացնել մեզ: Կեցցե ուսանողը!

Wednesday, November 5, 2008

Կեցցե ուսանողը!

=Հաշվի առնելով ուսանողների բողոքներն ու դիմումները համալսարանի ռեկտորին ՈւԽ նախագահի կողմից ուղարկվել է նամակ, որում բարձրացված են հետևյալ չլուծված և նոր առաջացած հարցերը.
  • Ուսանողների աշխատելու իրավունքը,
  • Դասախոսների հաճախակի բացակաները և մագիստրատուրայի ուսումնական պլանի` ուսման վարձի հետ անհամապատասխանությունը,
  • Ուսանողների անհարկի բացակա դնելը դասից դուրս հանելուց հետո,
  • 4-րդ և 6-րդ կուրսերի պետական քննությունները,
  • Դիպլոմների հանձման արարողությունը,
  • “Պարտադիր” կոնֆերանսների անցկացումը,
  • Գրադարանի աշխատանքային ժամերը
 Ռեկտորն այժմ զբաղված է այս խնդիրների ուսումնասիրմամբ: Հարցերի պատասխանները ստանալուն պես կփոխանցվեն ուսանողներին: Մի հապաղեք ցանկացած բացասական երևույթի հանդիպելու պարագայում դիմել Ուսխորհուրդ` համաձայնեցված գործողությունների համար: >(ստացվել է համալսարանական մեիլերին):

Շարժումը ողջունում է այս քայլը և հույս հայտնում, որ լուծումները չեն լինի հիասթափեցնող, իսկ ռեկտորը կդրսևորի որոշակի <վերաբերմունք>:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում ուսանողներին լինել ակտիվ և ներկայացնել իրենց հուզող խնդիրները: 

Կեցցե ուսանողը!

Միևնույն ժամանակ ուշադրության ենք ներկայացնում հետևյալ բացասական երևույթները.

  • պրոյեկտորի օգտագործման նոր սահմանափակումները ավելորդ քաշքշուկներ են առաջացնում նախաքննական շնորհանդեսների (Power Point Presentation) ներկայացման ժամանակ,
  • դասացուցակներում նշված լսարանները հաճախ ստիպում են դասից մինչև 20 րոպե կորցնելուն <ումն է լսարանը> հարցը լուծելիս

Saturday, November 1, 2008

Անհաջող պարտադրվող կոնֆերանսների համար մեղադրում են պարտադրված ուսանողներին

Նոյեմբեր ամիսը ցածր կուրսեցիների համար սկսվեց պաշտոնական մուննաթով ու վարչակազմի` սեփական սխալների համար ուսանողներին փնովելով:

Բանն այն է, որ համալսարանը կազմակերպել է <մասնագիտությունների կոնֆերանս> վերտառմամբ կոնֆերանսների շարք, որը գովազդվել է նաև ռադիոյով, հրավիրվել են ինչ-որ պաշտոնյա և ոչ պաշտոնյա անձինք, իսկ դահլիճում գլխաքանակ լրացնելու համար ստիպողաբար, ներկա-բացակա կիրառելով բերել երեկոյան դահլիճը լցրել են ցածր կուրսեցիներով, իսկ վերջիններս հետաքրքրված չլինելով դրանով, լինելով բռնի բերված` չեն արդարացրել ռեկտորի սպասումները, ինչը շատ բնական երևույթ է: Համաժողովների մասնակիցները պատմում են, որ դրանք անցել են մեծամասամբ ձանձրալի, տեխնիկական թերություններով, համակարգչի և պրոյեկտորի վատ աշխատանքով, կազմակերպչական թերացումներով: Իսկ այս ամբողջ <ձանձրույթը> իր կաշվի վրա է զգացել ուսանողը, որը իր բան ու գործը թողած ստիպված ներկա է գտնվել այս ժողովներին, որ բացակա չստանա:

Թերևս ռեկտորը ընդունեց կազմակերպչական թերացումները և խոսք տվեց, որ իրենք կփոխեն համաժողովների կազմակերպման ձևը և ոճը: Մեզ մնում է հուսալ, որ նոր ձևերում չեն կիրառվի ուսանողներին ճնշելու տարրեր:

Monday, October 27, 2008

Նորից աշխատանքի հետ կապված խնդիրներ կամ պարտադրվող սոցիալական աջակցություն

Ինչպես հայտնի է, ռեկտոր Անն-Մարի Շլոսերը ուսխորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ աշխատելու համար վատթարացնող պայմաններ սահմանող իր որոշման հարցով ասել էր, որ այս {որոշումը չի բացառում ուսանողների աշխատելու հնարավորությունը, և բացառիկ դեպքերում ուսանողները կարող են աշխատել համալսարանում սովորելուն զուգահեռ: Նման հնարավորության ընձեռման հիմք կարող են հանդիսանալ ուսումնական վարձը վճարելու նպատակով աշխատանքը և ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով աշխատանքի անհրաժեշտությունը: Ամեն դեպքում ուսանողը պետ է հիմնավորված դիմում ներկայացնի` նշելով առկա հանգամանքները}: Ինչևէ, երբ ուսանողը դիմում է ներկայացնում` բերելով անհրաժեշտ հիմնավորումները, նրա ձեռքն են տալիս սոցիալական օգնության դիմումի մի ձև, իբր ինչ-ինչ հիմնադրամների կողմից, թե սոցիալական ծրագրերից դրամական աջակցություն ցուցաբերելու համար:

Ինչևէ, ուսանողին ստիպում են ընկնել փարոս: Բերենք մի քանի կետ սոցիալական օգնության դիմումի ձևից, որպեսզի ընթերցողը ավելի լավ պատկերացում կազմի իրավիճակի մասին. {Ներկայացվելիք հավաստիացնող փաստաթղթեր.

  1. Նամակ դիմում` ռեկտորի անունով պատճառաբանելով խնդրանքը
  2. Տեղեկանք աշխատավայրից ընտանիքի բոլոր անդամների համար (ծնողներ, եղբայրներ և քույրեր...) նշելով աշխատավարձի չափը
  3. Տեղեկանք ընտանիքի կազմի մասին (համայնատիրություն, ժեկ)
  4. Թոշակի գրքույկների պատճեն
  5. Տեղեկանք եղբայրների և քույրերի ուսաման մասին
  6. Մահվան վկայական
  7. Ամուսնալուծության վկայական
  8. Հաշմանդամության վկայական
  9. Փարոսի գրքույկ
  10. Այլ}

Ստացվում է` ուսանողը անգամ կարող է լինել պետական նպաստառու կամ կենսաթոշակառու, կամ էլ մի դժբախտ պատահարի զոհ, բայց նրան էլի չի թույլատրվի աշխատել... Մյուս կողմից, սա մի այնպիսի բարդ ընթացակարգ է, որ դժվար թե այդքան {մատչելի} լինի ուսանողին: Իսկ ուսանողի դիմումը մերժվում է:

Ավելին, ինչպես երևում է, այս գաղափարի հեղինակները լավ չեն պատկերացնում ՀՀ սոցիալական պաշտպանության դաշտը և ստիպում են ուսանողին ներքաշվել ավելորդ քաշքշուկների մեջ...

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դիմող ուսանողի {բուռն էին դրել} այս փաստաթուղթը սեպտեմբերի 20-ից հետո, այնինչ փաստաթղթում պարզ նշված է {գործերը լրացված հանձնել Գլխավոր քարտուղարություն ամենաուշը սեպտեմբերի 20-ին ժամը 15-ին}:

Այսքանի փոխարեն կարելի էր լինել մի քիչ {ճշտախոս}  և {ուղիղ}, և ուսանողին պարզապես ասել հետևյալը. {դու կարող ես դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար, բայց մենք կմերժենք, ու մի այնպիսի բան կառաջարկենք, որ հրաժարվես}:

Հետաքրքիր է, իսկ կա արդյոք աշխատանքի հարցով գոնե մի բավարարված դիմում...

Sunday, October 12, 2008

Ուսանողի օգտին, թե... չհիմնավորված բացատրություն!

Ռեկտոր Անն-Մարի Շլոսերի տված պարզաբանումը, թե դասախոսներին բաց թողած դասերը լրացնելը արգելելը, այսպես ասած, կատարվում է ի օգուտ ուսանողի, այդպես էլ այդ օգուտը չտեսանք... 

Դասախոսների չլրացվող բացակայությունների կամ ուշացումների արդյունքում <<ջուրն է լցվում>> ուսանողի վճարած գումարները, քանի որ ուսանողը վճարում է նաև դասաժամի համար: 

Ռեկտորի այս <<օգտակար>> որոշումը այնքան <<հանճարեղ է>>, որ կամ մի դեպքում դասավանդումը հետ է մնում ծրագրից, ուրեմն` ծրագիրը մնում է չիրագործված, կամ էլ` քննություններից առաջ դասախոսը ստիպված է լինում այնպես ծանրաբեռնել ուսանողին, որպեսզի ծրագիրը հասցվի իր ավարտին, թեև անորակ...

Բացակայել կարող են բոլորը: Բոլորի հետ էլ պատահում է, այդ թվում` բարեխիղճ և շատ լավ դասախոսների հետ... Սակայն անհրաժեշտ է լրացնել բաց թողածը պատշաճ ժամկետներում: 

Ինչևէ, ռեկտորի այս որոշմանը դեմ են ինչպես ուսանողները, այնպես էլ շատ դասախոսներ...

Դասախոսին բերման ենթարկել!

Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում <<Եվրոպական Համայնքներ>> դասավանդող դասախոսը արդեն չի ներկայացել 5-րդ դասին: Ֆակուլտետի ուսանողները դասախոսին <<դեմքով էլ չեն ճանաչում>>, քանի որ դեռևս ոչ մի դասի չի ներկայացել: Հիշեցնենք նաև, որ արգելված է լրացնել բաց թողնված դասերը, ինչը նշանակում է, որ դասախոսի նման վարքագծի արդյունքում տուժում է կրթությունը, հետևապես և` ուսանողը! 

Իրավունք ունենք պահանջելու.

  1. դասախոսին բերման ենթարկել
  2. փոխել դասախոսին
  3. վերադարձնել վճարած գումարները

Նշենք նաև որ նման վարքագիծ հարիր չէ ոչ մի դասախոսի, այդ թվում` դեկանին...

Friday, October 3, 2008

Ոչ ադեկվատ սանկցիաներ

Չափերն ու իրավասություները անցնելու դեպքերը մեր համալսարանում նոր երևույթ չէ: <Ուսանողին բացակա են դնում տնայինը չկատարելու համար, կամ դասից դուրս հանում ու բացակա նշանակում>-այսպես են բնորոշում իրավիճակը ուսանողները: 

Նման ոչ ադեկվատ սանկցիաների կիրառումը դատապարտելի է! Համալսարանի վարչակարգը պետք է խիստ միջոցներ ձեռնարկի նման դեպերը անթույլատրելի դարձնելու համար!

Տնային աշխատանքը չկատարելու համար չի կարելի դնել բացակա! Դա ուսանողի իրավունքների ոտնահարում է!

Ուշադրություն!

Ուսանողի արժանապատվության ոտնահարման մասին հաղորդումները շարունակվում են: Սա մասնավորապես վերաբերվում է 2-րդ կուրսում կատարված միջադեպին` կապված համալսարան հրավիրված հյուրի <ոչ պատշաճ> արտահայտության հետ: Արդեն իսկ կատարվում են մանրամասների ուսումնասիրություններ: Բոլոր նրանց, ում վրա տվյալ դեպքը ազդել է, կամ ում հայտնի են մանրամասներ, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել այդ մասին շարժմանը: Կարող եք գրել նաև այլ դեպքերի մասին, եթե այդպիսիք ձեզ հայտնի են: Մեր` ուսանողներիս շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ և հավաստի տեղեկություն: 

Մի հապաղեք, գրեք!   

ufar.protest@gmail.com

Tuesday, September 30, 2008

Եվ ինչպես միշտ կիրառումը առաջացնում է խնդիրներ...

Ինչպես միշտ մի բան ասում են, մի ուրիշ բան անում: Ռեկտոր Անն-Մարի Շլոսերի պարզաբանումները աշխատանքի հետևանքով բացակայությունների հարգելի լինելու հարցը մնաց այդպես էլ կախված օդում: Արդեն ստանում ենք առաջին բողոքները, որ ռեկտորը խախտել է իր իսկ կողմից մատնանշված պայմանները: 

Մերժում է ստացել մի ուսանող, որը երկու զավակների մայր է և որի համար աշխատանքը, բնականաբար, կենսական խնդիր է: Մերժում է ստացել նաև մեկ այլ ուսանող, որը աշխատում է երկրորդ կուրսից ի վեր, և որի աշխատանքը, բնականաբար, ակնհայտորեն, կենսական խնդիր է: Ինչևէ, դեպքերը շատ են:

Մյուս կողմից, այն որ գործատուի և համալսարանի միջև պետք է համաձայնեցվի օրերի բաշխումը, խեղճ ուսանողների համար նոր գլխացավանքներ է առաջացնում: Կամ արդյոք ռեկտորը կանխատեսել է այն հանգամանքը, որ նման քաշքշուկները կարող են առավել ևս վատ անդրադառնալ ուսանողի աշխատանքային հարաբերություններում? Եվ ինչու հանկարծ ուսանողը պիտի ներքաշվի նոր քաշքշուկների մեջ, նորից, նոր առիթներով քայքայի իր երիտասարդ ներվերը...

Պարզ է մի բան, ռեկտորից պետք է պահանջել գրավոր պարզաբանումներ բոլոր հարցերի վերաբերյալ: 

Նշենք նաև որ աշխատանքի բացակաների հարգելի լինելու հարցի հետ կապված ստորագրահավաքը շարունակվում է: Ուսանողական շարժումը կոչ է անում չհապաղել և տեղի չտալ մինչև ամեն ինչ հստակեցվի պատշաճ մակարդակով և դրվի պատշաճ հիմքերի վրա:

Եթե հայտնվել եք նման իրավիճակում, ստացել եք մերժում աշխատանքի մոտիվով բացակայությունները հարգելի համարելու հարցով և կարծում եք, որ դա չի արտահայտում ձեր շահերը, դիմեք ուսանողական խորհուրդ կամ գրեք հենց այս կայքին! 

Monday, September 29, 2008

Ուսխորհուրդը տեղեկացնում է

Հարգելի ուսանողներ, 

Շաբաթ օրը համալսարանի ռեկտորի հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են ուսանողությանը հուզող որոշ հարցեր` դրանց քննարկման նպատակով: Ստորև ներկայացնում եմ քննարկման արդյունքները կոնկրետ հարցերով: 

  
Ուսանողների աշխատելու իրավունքը: 

Նոր ընդունած որոշմամբ փաստորեն վերացվում է ընդհանուր կանոնը, ըստ որի գործատուի տեղեկանքը հանդիսանում էր բացակաները հարգելի համարելու հիմք: 

Ռեկտորի պարզաբանմամբ այս որոշումը չի բացառում ուսանողների աշխատելու հնարավորությունը, և բացառիկ դեպքերում ուսանողները կարող են աշխատել համալսարանում սովորելուն զուգահեռ: Նման հնարավորության ընձեռման հիմք կարող են հանդիսանալ ուսումնական վարձը վճարելու նպատակով աշխատանքը և ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով աշխատանքի անհրաժեշտությունը: Ամեն դեպքում ուսանողը պետ է հիմնավորված դիմում ներկայացնի` նշելով առկա հանգամանքները: 

Քննարկման արդյունքում որոշվեց, որ դիմումները կքննարկի և դրանց վերաբերյալ որոշում կկայացնի Ուսանողական խորհրդի և համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը: 

Ռեկտորը հայտնեց նաև, որ բոլոր ուսանողները, ովքեր կցանկանան աշխատել սովորելուն զուգահեռ, ելնելով զուտ մասնագիտական հետաքրքրությունից, ունեն նման հնարավորություն, սակայն այս դեպքում այդ աշխատանքը պետք է հնարավորինս չխանգարի դասերին, այսինքն ուսումը պետք է լինի գերակա, ինչն ըստ համալսարանի ղեկավարության բնական է: 

Նշվեց նաև, որ յուրաքանչյուր դեպքում ուսանողի աշխատանքային գործունեությունը պետք է համաձայնեցվի եռակողմ կարգով (ուսանողի, գործատուի և համալսարանի միջև): 

Անկախ ամեն ինչից խնդրում եմ համալսարանի կողմից մերժում ստացած ուսանողներին դիմել մեր էլեկտրոնային հասցեով, մանրամասն ներկայացնելով իրենց խնդրանքի և համալսարանի մերժման հիմնավորումները: 

  
Կարգապահական տույժերի վերաբերյալ նոր որոշում  

Քննարկումների արդյունքում որոշվեց վերաձևակերպել տվյալ որոշումը` ելնելով ուսանողների կողմից դրա արդարացի տարըմբռնման փաստից: Խնդիրը կայանում է նրանում, որ չնայած ըստ ղեկավարության այս նոր որոշումն ավելի մեղմ է, դրա ընթերցանության արդյունքում այն թվում է ավելի խստացնող: 

Իրականում այս նոր որոշումը մասնակիորեն մեղմացնում է գործող կարգը, և եթե նախկինում կարգապահական տույժը տարին տարվա վրա իջնում էր մի աստիճանով, ապա նոր կարգով ամեն նոր ուսումնական տարին ուսանողը սկսում է առանց տույժերի: 

Օրինակ` եթե ուսանողը բազմաթիվ բացակաների պատճառով ունի կարգապահական տույժ զեղչված տեղերից զրկված լինելու տեսքով, ապա նախկին կարգով հաջորդ տարում ունենում եր մեկ աստիճան ցածր տույժ և եթե ստանար նախազգուշացում ապա նորից կզրկվեր զեղչված տեղի իրավունքից: Նոր կարգով տարին տարվա վրա տույժերի գումարում չի լինելու, իսկ նախկինում ստացած տույժերը գրանցվելու են ուսանողների գործերում հետագայում անհրաժեշտության դեպքում ուսանողների միջև որպես համեմատական գործակից օգտագործելու նպատակով: 

Իսկ ինչ վերաբերում է քննական խախտումներին, ապա այստեղ ինչպես նախկինում` քննական խախտում կատարած ուսանողը զրկվում է զեղչված տեղի իրավունքից միայն հաջորդ տարվա համար, և մեկ տարի անց կարող է վերականգնել այն: 

Ռեկտորը նշեց, որ իսկապես հրամանի տեքստը տարընթերցումների տեղիք է տվել և այն պետք է վերանայվի: 

  
Բաց թողնված դասաժամերի լրացումը 

Քննարկման արդյունքում պարզաբանվեց, որ այս նոր կարգը, որը այլևս չի նախատեսում բաց թողնված դասաժամերի լրացում, ուղղված է ոչ թե ուսանողների դասաժամերը քչացնելուն, այլ դասախոսներին պարտաճանաչության մղելուն: Ռեկտորը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում այս նոր կարգը կտա իր պտուղները և դասախոսի չներկայանալու դեպքում վերջինս պարտավոր է լինելու ներկայացնել փոխարինողի: Ռեկտորը հայտնեց նաև, որ իր ցանկությունն է, որպեսզի բոլոր դասերը կայանան նախօրոք հայտարարված ժամին և չթողնվեն քննություններին պատրաստվելու վերջին շաբաթվա վրա: 

Իմ անունից նշեմ, որ կոնկրետ այս մի հարցում լիովին կողմ եմ նշված փոփոխությանը, ուղղակի մի որոշ ժամանակ պետք է սպասել, որպեսզի դասախոսները դառնան ավելի պարտաճանաչ, իսկ անպարտաճանաչները փոխարինվեն: Գլխավորն այն է, որ այլևս դասախոսները չեն կարողանա պարբերականորեն բացակայելու պարագայում, բաց թողնված ժամերը լրացնել քննություններին նախորդող ազատ շաբաթվա ընթացքում, ինչը միանշանակորեն բխում է մեր շահերից: 

Բացի այդ, կոչ եմ անում բոլոր կուրսերի ավագներին պահել դասախոսների դասամատյան և այնտեղ գրանցել վերջիններիս բացակայությունները կամ ուշացումները: Այդ դասամատյանները ամեն կիսամյակ կտրամադրվեն մեզ` հրապարակվելու նպատակով: Կարծում եմ` դա կօգնի դասախոսներին դեպի պարտաճանաչություն տանող դժվարին ճանապարհին: Ամեն դեպքում ես սպասելու եմ այդ մատյաններին այս դեկտեմբերի վերջ: 

  
Պետական քննություններ 

Նախորդ տարիների նախաքննական անորոշությունը այս տարի մեզ դրդեց հնարավորինս շուտ բարձրացնել տվյալ հարցը: Առաջարկ է արվել հնարավորինս շուտ ուսանողներին տեղեկացնել պետական քննությունների հետ կապված ողջ ինֆորմացիան (առարկաները, ընթացակարգը և այլն), որպեսզի ուսանողները հոգեպես պատրաստ լինեն և անակնկալի չգան կարևորագույն քննություններից առաջ: 
Ռեկտորը խոստացավ, որ կդիմի ամբիոնի վարիչներին ֆակուլտետների դեկանների հետ խորհրդակցելու պահանջով և այնուհետև վերջնական որոշված տարբերակները շատ մոտ ապագայում կքննարկվեն և կհաստատվեն Գիտամանկավարժական խորհրդի կողմից: 
Հուսով եմ` մինչև այս կիսամյակի ավարտ 4-րդ և 6-րդ կուրսերի ուսանողները կիմանան, թե ինչ է իրենց սպասում պետական քննություններին: 
... 

Վերջում ուզում եմ նշել, որ վերոնշյալ քննարկումները և տվյալ նամակն ունեն զուտ ինֆորմատիվ բնույթ, և ուսանողները այնուամենայնիվ կարող են իրենց բողոքն արտահայտել դրա համար գոյություն ունեցող ցանկացած քաղաքակիրթ միջոցով (ստորագրահավաք, դիմում-բողոք համալսարանին, դիմում ՈւԽ-ին և այլն): 

Եղեք զգոն, պարտաճանաչ և ճանաչեք Ձեր իրավունքները, 

Հարգանքով`  
ՀՖՀՀ Ուսանողական Խորհուրդ

2-րդ կուրսում բացակա դասախոս

Երկրորդ կուրսում շաբաթ օրը գրանցվել է դասախոսի բացակա: 

Thursday, September 25, 2008

Ուշադրություն! Միավորվենք և ասենք մեր <չէ>-ն աշխատանքի արգելմանը

Ուսանողներ! Համալսարանի այն նոր կարգը, որի համաձայն այսուհետ չի թույլատրվում հարգելի համարել աշխատանքի հետևանքով բացակայությունները, չի բխում մեր շահերից. պատճառների մասին բազմիցս առիթ ենք ունեցել նշելու հենց այս կայքում!

Խնդիրը վերաբերվում է յուրաքանչյուր ուսանողի, այլ ոչ թե միայն աշխատող ուսանողներին! Այս կարգը վերաբերվում է բոլորին: Ուսանողը կարող է դեռ չունենալ աշխատանք, կամ չունենալ աշխատելու կարիք, սակայն, ոչ ոք չի կարող համոզված լինել, որ դա չի առաջանա ապագայում! Հետևապես, սա իսկապես վերաբերվում է յուրաքանչյուր ուսանողի! 

Ուրեմն միացեք! Դիմում ենք համալսարանին, որ չեղյալ հայտարարի այս չարաբաստիկ որոշումը և նախկինի պես չստեղծի ուսանողների` իրենց հացը վաստակելու, ընտանիքը պահելու կամ ուսման վարձը վճարելու նպատակով աշխատելու համար խոչընդոտներ: Կազմակերպվում է ստորագրահավաք! Որոշ կուրսերում այն արդեն սկսվել է!

Միացեք!

Դիմումի տեքստին ծանոթանալու համար սեղմեք այստեղ  

Wednesday, September 24, 2008

Բացակա

Այսօր իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում արձանագրվել է դասախոսի բացակա: Ուսանողները ստիպված էին սպասել այնքան, մինչև պարզ դառնար, թե դասախոսը ներկայանալու է դասին, թե ոչ...

Tuesday, September 23, 2008

Վերջապես կախեցին զեղչային տեղերի ցուցակները

Ուսանողական շարժումը արձանագրում է!

Այսօր սեպտեմբերի 23 է և վերջապես բարեհաճեցին կախել զեղչային տեղերի ցուցակը: Ինչ խոսք, սա առաջընթաց է: Թերևս, համալսարանը պետք է ծանր պատճառներ ունենա այս հարցը այսքան ձգձգելու համար: 

Դեռևս անցյալ շաբաթ ուսանողների մեջ խոսակցություններ էին պտտվում, թե զեղչային տեղերը ուզում են սահմանափակել, ինչին և պատիվ ունեցանք անդրադառնալ առանձին: Ինչպես երևում է ուսանողությունը կարող է կազմել ուժ և ասել իր <<չեն>>!

Կեցցե ուսանողը!

Monday, September 22, 2008

Դասախոսին արգելում են լրացնել բաց թողած դասաժամերը


Դասախոսների բացակայության հարցը արդեն քանիերորդ անգամ է շոշափվում կայքում: Թերևս սա կարելի է համարել գերխնդիր: Ուսանողը վճարում է սովորելու համար: Բայց արի ու տես! Դասաժամերը հերիք չի կրճատված են, դասախոսներն էլ <<ակտիվ>> բացակայում են, բայց բաց թողնված դասերը լրացնելը Ռեկտոր Անն-Մարի Շլոսերը, արգելել է! Այստեղ նորից նույն հարցն է առաջանում... Ինչ է անում համալսարանը ուսանողների վճարած գումարները և ինչու չի ապահովում պատշաճ կրթություն: Ինչևէ, այս ռեկտորի քաղաքականությունը հարցեր է առաջացնում...